«Հայ վարպետները եւ Կուտինայի 18-րդ դարի հախճապակին. նոր մոտեցում»
Հոկտեմբերի 10, 2017Դասախոսություն
Յոլանդ Քրո, ա.գ.թ, արվեստաբան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հոկտեմբերի 10-ին` ժամը 14։00-ին, հյուրընկալելու է Լոնդոնից ժամանած արվեստաբան Յոլանդ Քրոին, որը կներկայացնի դասախոսություն՝ նվիրված Կուտինայի հայ վարպետներին եւ 18-րդ դարի հախճապակուն։
Մուտքն ազատ է։
Դասախոսությունը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և Muscari ընկերակցության հետ համատեղ։