Հանդիպում արվեստագետ Ռուբէն Նաճարեանի հետ

Հոկտեմբերի 13, 2017

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հոկտեմբերի 13-ին` ժամը 17։00-ին սիրով հրավիրում է բոլորին արվեստագետ Ռուբէն Նաճարեանի հետ զրույց-հանդիպան, որի շրջանակներում տեղի կունենա «Գոյնէն անդին» ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը:

Զրույցի ընթացքում կքննարկվեն արվեստին առնչվող զանազան հարցեր.
-նկարչությունն այսօր, մոտեցման ձևեր
-նկարչի դերը հասարակության մեջ
-արվեստը միջազգային ցուցահանդեսներում
-արվեստի անհրաժեշտությունը:

Սիրով սպասում ենք բոլորիդ։

Մուտքն ազատ է: