tonacar

Հանելուկածառ

Դեկտեմբերի 27, 2024

Սիրելի՜ փոքրիկներ, ես Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տոնածառն եմ, բայց դեռ անպատրաստ եմ ներկայանալու իմ ողջ հմայքով։
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին սպասելու եմ ձեզ, որպեսզի միասին գուշակենք հանելուկները, լսենք կոմիտասյան ու հայկական ժողովրդական երգեր, և դուք զարդարեք ինձ ձեր երազանքներով։