Հարություն Դելլալյանի 5 կամերային ստեղծագործությունների շնորհանդեսը
Սեպտեմբերի 6, 2017Սեպտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 5 կամերային ստեղծագործությունների շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում կցուցադրվի «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» վավերագրական ֆիլմը (հեղինակ ՝ Արայիկ Մանուկյան):
Համերգային հատվածում «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրային սոնատը կկատարի ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։