«ՀՈՎԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Հոկտեմբերի 8, 2017

Ծրագրում՝ հայ, ռուս և արևմտաեվրոպական
կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«Հովեր» պետական կամերային երգչախմբի երկացանկն ընդգրկում է խմբերգային բազմաժանր ստեղծագործություններ: Երգչախումբը ձայնագրել է 7 ձայնասկավառակ: Մասնակցել է գեղ. ֆիլմերի երաժշտական աշխատանքներին. «Արարատ» (ռեժ.՝ Ա. Էգոյան), «Արտույտների ագարակը» (ռեժ.՝ Տավիանի եղբայրներ), «Նամուս» (Arte ստուդիայի վերականգնված տարբերակ), «Թևանիկ» (ռեժ.` Ջ. Ավետիսյան), «Պեպո» ներկայացման համար (երաժշտ.՝ Վ.Շարաֆյան), The Promise (ռեժ.՝ Թ. Ջորջ), և այլն:

Երգչախումբը համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Թայվանում, Բելգիայում, Էստոնիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Շվեյցարիայում, Սլովենիայում: Մասնակցել է մի շարք միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոների Արեցցոյում (Իտալիա) և Տուրում (Ֆրանսիա), խմբերգային օլիմպիադայի Լինցում (Ավստրիա), հոգևոր երաժշտության փառատոների՝ Gaude Mater, Logos (Լեհաստան), Festival van Vlaanderen (Բելգիա) և Les Sacrees Journees (Ֆրանսիա), Վալերի Գերգիևի Զատկի փառատոն (Ռուսաստան), Polyfollia (Ֆրանսիա) և La Fabbrica del Canto (Իտալիա), պրոֆեսիոնալ երգչախմբերի ստուգատես-փառատոների, MustonenFest (Էստոնիա), Ludwig van Beethoven Easter Festival (Լեհաստան), MIDEM (Ֆրանսիա), Beiteddine Art Festival (Լիբանան), The International Music Festival of Sion Valais (Շվեյցարիա), Emilia-Romagna (Սլովենիա), Südtirol (Իտալիա), Վալերի Գերգիևի «Զատիկի», «Просветитель» միջազգային փառատոների: Հանդես է եկել Teatro Dal Verme (Իտալիա), Тhéâtre Nanterre-Amandiers, Cité de la Musique, Le Quartz (Ֆրանսիա), Strathmore Hall, Carnegie Hall, Lincoln Center (ԱՄՆ) հեղինակավոր դահլիճներում, մասնկացել է կարևոր միջոցառումներում «Ավրորա» 2016-2017թթ․, Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում 2017թ․, Հայաստանի ՄԱԿ-ում անդամակցության 25-ամյակը Նյու-Յորքում 2017թ․։

2009թ. «Հովեր» կամերային երգչախմբին շնորհվել է պետական կարգավիճակ: Գործունեության 20-ամյակի առիթով «Հովեր» կամերային երգչախումբը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

2013թ-ից «Հովեր» պետական կամերային երգչախմբի գլխավոր գործընկեր դարձավ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Երգչախումբը հիմնել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին «Հովեր» երգչախումբը տոնեց իր 25-ամյակը։