Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելից

8 Ապրիլի 2023
Geghard vocal ensemble

Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 24-ին Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ։
Միջոցառման հյուրերի թվում էին Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին, Խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-մշակութային գործիչներ, այլ հյուրեր։
Ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, որին հաջորդեց համերգային ծրագիրը՝ Հովհաննես Թումանյանի պոեզիայի հիման վրա ստեղծված երգերի ու ռոմանսների, ինչպես նաև Կոմիտասի խմբերգերի կատարմամբ: