Ճապոնիայի թանգարանների փորձը

Հունվարի 27, 2018

Ճապոնիայի թանգարանների փորձը.
թանգարանները և հասարակության զարգացումը
Զրույց-հանդիպում

Թանգարանային ոլորտի հարգելի աշխատակիցներ և ճապոնական մշակույթով հետաքրքրվողներ, հունվարի 27-ին՝ ժամը 17:00-ին, սիրով հրավիրում ենք ձեզ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝ մասնակցելու «Ճապոնիայի թանգարանների փորձը. թանգարանները և հասարակության զարգացումը» ծրագրի զրույց-հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտացուցադրական բաժնի և կրթական ծրագրերի աշխատակից Ալետա Հակոբյանը կկիսվի «Թանգարանները և հասարակության զարգացումը 2017» ծրագրի ընթացքում ձեռք բերած փորձով ու գիտելիքներով:
Ծրագիրը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2017 թ.-ի սեպտեմբերի 25-ից դեկտեմբերի 16-ը Ճապոնիայի Ազգային ազգագրության թանգարանի և Բիվա լճի թանգարանի ջանքերով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ֆինանսավորմամբ:


Սիրով սպասում ենք բոլորին:

Մուտքն ազատ է: