ՄԱՍԱՅՈՒԿԻ ՖՈՒՋԻԻ

Մասայուկի Ֆուջիին Նոհ թատրոնի Հոշո դպրոցի առաջատար դերասան է, ոչ նյութական կարևոր մշակութային արժեքի պահպանող։ Ծնվել է 1954թ.։ Ավարտել է Տոկիոյի արվեստների համալսարանի երաժշտության ֆակուլտետը։ Եղել է Ֆուսաո Հոշոյի (Հոշո դպրոցի 18-րդ սերնդի առաջնորդ) սանը։ Հաջողությամբ հեղինակել և բեմադրել է ներկայացումներ Ճապոնիայում և ամբողջ աշխարհում՝ հանդես գալով գլխավոր դերում։ Նա ղեկավարում է իր «Ֆուջիի Միյաբի-կայ» Նոհ ասոցիացիան ամբողջ Ճապոնիայում։ Տարեկան 4 անգամ այցելում է ԱՄՆ՝ դասախոսություններ կարդալու և Նոհ արվեստը տարածելու նպատակով։