ՆԱՄԱԿՆԵՐ
- Մկրտիչ Ա.Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսին 1895, 25 հուլիսի, Ս. Էջմիածին
- Կարապետ Կոստանյանին, 1897, 27/15 ապրիլի, Բեռլին
- Մարգարիտ Բաբայանին 1906, 6 դեկտեմբերի, Փարիզ
- Վահրամ Մանկունուն 1907, 23/10 սեպտեմբերի, Բեռլին
- Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիսի, Ս. Էջմիածին
- Արշակ Չոպանյանին 1908, 5 հուլիսի, Էջմիածին
- Մատթեոս Իզմիրլյանին 1908, 20-21 դեկտեմբերի, Էջմիածին
- Սիրանոիյշին 1909, 1 փետրվարի, Սուրբ Էջմիածին
- Ղեվոնդ Տայանին 1909, 12 հուլիսի, Ս. Էջմիածին
- Մարգարիտ Բաբայանին 1909, Ս. Էջմիածին
- Մատթեոս Իզմիրլյան Ամենայն Հայոց Կաթողիկոսին 1910, 10 մայիսի, Ս. Էջմիածին
- Մարգարիտ Բաբայանին 1912, 12 մայիսի, Կ. Պոլիս
- Մարինոս Ստամպոլյանին 1912, 15/28 հոկտեմբերի, Կ. Պոլիս
- Արշակ Չոպանյանին 1912, 25 դեկտեմբերի, Կ. Պոլիս
- Սպիրիդոն Մելիքյանին 1913, 9 հունիսի, Կ.Պոլիս
- Մարգարիտ Բաբայանին 1913, 7 օգոստոսի, Ս. Էջմիածին.
Մարգարիտ Բաբայանին 1909, Ս. Էջմիածին
Որքա՛ն ուրախացայ նամակիդ: Յիրավի վաղուց բան չեմ գրել քեզ եւ ոչ բարեկամներիս, որոնք թէեւ հեռու բայց շատ մօտ են ինձ.- ոչ խելք են թողել, ոչ միտք, անհանգիստ բան եմ եղել. հոգիս բերանս է հասել. երեւակայիր, որ շրջապատուած եմ թանձր մառախուղով, ուզում եմ լոյս, պայծառ լոյս տեսնել, հեռանալ վեր, շատ վեր, այրող արեւի հետ ապրել, բայց ճանապարհն չեմ գտնում, անիրաւ օդի մէջ խեղդամահ եմ լինում. մարդ չը կայ, որին բանաս սիրտըդ, մարդ չը կայ, որից մի բան լսես, նստում եմ առաւօտից մինչեւ իրիկուն բուբույին պէս իմ սեղանի առաջ, գրում ու գրում… Գալիս է հանգստի րոպէ, մարդ ես որոնում, որ գրածդ երգես, նուագես եւ կարծիք լսես,- չես գտնում: Դուրս եմ գալիս եւ վագրի պէս այս ու այն կողմն եմ շուռ գալիս մեն մենակ իմ պարտիզում եւ տանիքի վերայ:
Ես զարմանում եմ, թէ ինչո՞ւ մինչեւ այժմ դեռ չեմ խելագարուել այս մթնոլորտի խարդախ վայրերում: Մէկ ուզում եմ թռչեմ, հեռու միայնակ, մէկ էլ ուզում եմ փակուեմ մենակ ու ճգնեմ, բայց ի՜նչ եմ անում, որ չեմ ճգնում… այո, բայց ո՛չ այսպիսի, այլ իմ մուսայիս հետն եմ ուզում միայնակ ապրել, որ սիրտըս չը պղտորուի, միտքըս չը խարդախուի, հոգիս չի խռովի եւ խիղճըս չը մեռնի… Բայց եւ այնպէս չեմ յուսահատուել. աշխատում եմ, շատ բան եմ գրել, շատ բան եմ արել, քեզ էլ չեմ մոռացել եւ քո բաժինն էլ եմ պատրաստել, որ եւ ստացիր այս գրիս հետ միասին, իբր նմոյշ շատից: Շուշիկի շորորը եւ միւս սիրած կտորները վերջացրել եմ արդէն, բայց ժամանակ չեմ գտնում արտագրելու, ձեռքս շատ հետաքրքրական գործեր ունեմ, որ չեմ ուզում ձգել:
Կոմիտաս Վարդապետ