ՄԱՐԻԱ ԼՈՒՉԻԱ ԱԼԻՖՖԻ

Ընդհանուր և պատմական լեզվաբանության գծով դոցենտ՝ Պալերմոյի համալսարանի հումանիտար գիտությունների բաժանմունքում: Բակալավրիատի՝ «Ժամանակակից լեզուները և թարգմանությունը միջազգային հարաբերություններում» և մագսիտրատուրայի՝ «Ենթագրեր խուլերի և աուդիոնկարագրություն կույրերի համար» դասընթացների համակարգող է։ Նույն համալսարանում դասավանդում է «XX և XXI դդ. լեզվաբանություն», «Յուրացման հարցերի լեզվաբանություն» և «Ընդհանուր լեզվաբանություն» առարկաները: Ընդգրկված է Պալերմոյի Հումանիտար գիտությունների և մշակութային ժառանգության դպրոցի ընտրող հանձնաժողովի կազմում: Լեզվաբանների իտալական միության, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության, Իտալիայի հայագետների միավորման (Padus-Araxes), «Անվանագիտություն և գրականություն» ընկերության անդամ է:

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ
ԼԵԶՈՒՆԵՐԸ ԿՈՄԻՏԱՍԻ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԿԵՐՈՒՄ

Դասական երաժշտության մեջ ագոգիկայի նշումները մեծ մասամբ իտալերեն են: Այդուհանդերձ, XIX դարի վերջին ի հայտ են գալիս տերմիններ՝ նաև այլ լեզուներով: Այդ լեզուներով ագոգիկայի ցուցումները հատուկ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանք ոչ միշտ են համապատասխանում սովորաբար կիրառվող ցուցումներին:
Կոմիտասի դաշնամուրային երկերի որոշ հրատարակություններում հանդիպում են ագոգիկայի՝ թե՛ հայերեն, թե՛ իտալերեն (երբեմն նաև գերմաներեն) նշումների: Եթե հայերեն ցուցումները ճիշտ են (ճշգրիտ) են և հետևողական, իտալերեն հրահանգները քերականական և իմաստաբանական առումներով ոչ միշտ են ճիշտ, սակայն սակայն հաճախ դրանք չեն հետևում ընդունված սկզբունքին:
Հայտնի է, որ երաժշտական տեքստի գրառմանը կարող են միջամտել տարբեր մարդիկ՝ հեղինակը, խմբագիր(ներ)ը, երաժշտության ուսուցիչները, նոր խմբագիրները, այդ պատճառով միշտ չէ, որ հնարավոր է պարզել, թե ում պետք է վերագրել այդ անհամապատասխանությունը: Իմ կարծիքով ներածական ցուցումները պատկանում են հեղինակին, մինչդեռ տեքստի ներսում եղած ագոգիկ հրահանգները կարող են պատկանել տարբեր մարդկանց: Այդուհանդերձ, Կոմիտասի հայերենի և իտալերենի փոխհարաբերության շեշտադրումը, ինչպես նաև այն փաստի հստակեցումը, թե ինչպիսի իտալերեն է կիրառված Կոմիտասի կողմից կամ նրա երկերում, կարող է օգտակար լինել:
Վերջապես, կարևոր է դիտարկել նույն պատմական շրջանին վերաբերող հեղինակներին պատկանող ագոգիկ նշումները: Մասնավորապես, Ալեքսանդր Սկրյաբինի երկերում հնարավոր է գտնել ագոգիկայի ցուցումներ, որոնք համանման են Կոմիտասի ստեղծագործություններում առկա նշումներին: Հանդիպում է երկու լեզուների կիրառություն, ինչպես, օրինակ, Դեբյուսիի երկերում (տվյալ դեպքում՝ իտալերեն և ֆրանսերեն): Այդ պատճառով երաժշտական տերմինաբանության մեջ այս առանձնահատուկ նորարարության ակունքների բացահայտումը խիստ կարևոր է: