Նոճիներն ու Մայրիներ
Մուգ նոճիներ միգապար՝
Ճամբի վերեւ սիգապար՝
Դէպի երկինք հըրազայր,
Կանաչ յուսով սըրածայր,
Ճիւղերն ի վեր կոնաւոր՝
Կարծես լինին տօնաւոր։
Կուսատերեւ մայրիներ՝
Յուսաբեղուն այրիներ,
Փըշերն աչքին պիշելով՝
Արեւ օրեր յիշելով,
Քարերի ծոց պատառել
Ամպերի գոգ կատարել։
Բանաստեղծություններ
- Քառեակներ
- Հոսուն-խօսուն
- Կինն ու Այր
- Շուշան Սիրտ
- Հով-Սէր
- Խաչեալին
- Գորով-Սէր
- Խորունկ ու Մուգ
- Եռ ու Սէր
- Ի՞նչ
