ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆ, ԴԻՐԻԺՈՐ

Հայաստանի կամերային երգչախումբը բարձրակարգ կազմակերպված և ամբողջական անսամբլ է: Առկա է հայոց լեզվի հնչողությունը, որն ուղղակի չես գտնի արևմտյան երգչախմբերում և նույնիսկ ռուսականներում, այդ իսկ պատճառով լսվում է որոշակի վոկալային բացություն, որը տալիս է երաժշտությանը ժամանակ և տարիք չճանաչող որակ: Բարձրորակ երգչախմբային երաժշտության սիրահարներն, անշուշտ, կվայելեն այս ձայներիզը, իսկ նրանք, ովքեր ցանկանում են հայտնաբերել նոր անուն, չեն հիասթափվի:

Դոմինի Կլեմենտս, երաժշտական ցանց

Հիմքում ունենալով ջութակահարի մասնագիտություն՝ ակներև էր, որ սիմֆոնիկ նվագախմբի տեմբրային բազմազանությունը և հագեցվածությունը շատ գրավիչ են Մլքեյան-երաժշտի համար: Բնականոն ընտրվեց դիրիժորի մասնագիտությունը: Այդ մասնագիտության հիմքերը դրվեցին համաշխարհային անհերքելի հեղինակություն վայելող Պետերբուրգյան դիրիժորական դպրոցում, որտեղ զուգահեռաբար ուսանել է և մասնագիտացել օպերային, սիմֆոնիկ և երգչախմբային դիրիժորության բնագավառներում: Այնուհետև Երևանում ավարտել է ասպիրանտուրան, որին հետևել է մասնագիտական գործունեությունը (քսանյոթ տարվա մասնագիտական փորձ):
• Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտական ամբիոնի ուսանողների երգչախումբ:
• Կոնսերվատորիայի երիտասարդական երգչախումբ: Հանրապետական մրցույթի Գրան Պրի մրցանակ, որին համատեղ՝ Էմին Խաչատրյանի դասարանում ասիստենտ-ստաժոր:
• 1992-2000թթ. Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Նույն ժամանակահատվածում նաև Գյումրիի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:
• 1995թ. Երևանում ստեղծել է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը, որն ունեցել է բացառիկ հաջողություններ հանրապետությունում և արտերկրում:
• 2000թ. Հայաստանի կամերային երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր: 2008թ. երգչախումբը ստանում է պետական կարգավիճակ:
• Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Փարիզում, Լիոնում, Մարսելում, Հալեպում, Դամասկոսում, Լաթակիայում, Թբիլիսիում, Մոսկվայում, Պետերբուրգում, Հանովերում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում, Բերգամոյում:
• Համերգներ հեղինակավոր դահլիճներում. Դոնիցետիի օպերային թատրոն (Բերգամո), «Սպիտակ դահլիճ» (Սանկտ Պետերբուրգ), Եվրախորհրդի համերգային դահլիճ (Ստրասբուրգ), Salle Schwietzer at the Palais de la Musique et des Cogres of Strasbourg:
• Անհատապես և Հայաստանի պետական կամերային երգչախմբի ղեկավարի կարգավիճակում հասել է բացառիկ հաջողությունների: Հանովերում կայացած EXPO-2000 համաշխարհային ցուցահանդեսի հայաստանյան օրերի երաժշտական մասի գեղարվեստական ղեկավար:
• ARS POETICA ձայներիզի թողարկում աշխարհահրչակ ECM ձայնագրման ստուդիայի կողմից:
• Հանրաճանաչ անգլիական THE GRAMOPHONE երաժշտական կատալոգի պատվավոր էջերում ARS POETICA ձայներզի ամբողջական ինֆորմացիայի տեղադրում:
• Հայաստանի մշակութային կյանքի և երաժշտության մեջ նշանակալի ներդրման համար 1996թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով:
• 2008թ. ստացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի բարձր կոչումը: