Սեր ու բեր
Գարուն սէրն էր՝
Դալար-օրերում շոգիացաւ սըրտիս վերայ՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։
Կեանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կըրծիս վերայ՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։
Աշուն-բերն էր՝
Պըտղիկն էր հոգում ծառերով՝
Սըրտիս բակին նուշիկ նուշիկ բարդելով։
Այն ձըմեռն էր՝
Ձիւնիկն իր գոգում սարերով՝
Կըրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։
Բանաստեղծություններ
- Հով ու ծով Սէր
- Ճերմակ հեր, գարուն սեր
- Ձմեռնամուտ
- Աշուն Օր
- Գարուն
- Պատրանք
- Բաղձանք
- Հունձք
- Անմար Սէր
- Փշուր Մը