Սէր-Հովիկ
Շընչէ՛, հովիկ,
Դու թոթովիկ՝
Կեանքի սէրը՝
Սըրտի բերը՝
Պարուրելով,
Ծարուրելով՝
Ծովի ալքէն,
Ամպի ծալքէն,
Ալ ծաղկունաց
Հըրոյ հալքէն,
Թող նա վառռ՛ իմ ծոցիկին ոսկի լոյս,
Հողմահարէ՛ դու բոցիկին, որ իմ յոյս՝
Լանջիս վերայ
Յաւէտ եռա՛:
Բանաստեղծություններ
- Ոսկի Մեղաց
- Առաջ
- Սէր ու Ջեր
- Ծովակ, Նաւակ
- Ճանապարհ
- Աշուն Գիշեր
- Իբր Զարդ
- Աշուն
- Սէր-Հովիկ
- Թերթիկն ու Ցօղիկ