Սէր ու Ջեր
Արեւն այտէն
Ծիրան ցայտով,
Լուսիկ-լուսիկ ճըրագեց,
Կագաւ ոտէն
Վարդի հոտով,
յուսիկ յուսիկ կըրակեց։
Ծառի քովէն
Սարի հովով,
«Զիս կը սիրե՞ս» շըրշընջեց.
Հոգուս խորէն,
Սիրու ձորով,
Զիս կը սիրե՞ս, մըրմընջեց.
Աչքի տակէն
Սըրտիս ակով
Ծաղիկ-ծաղիկ ծիծաղեց,
Գոգի մարգէն
Բարակ զարկով
Գաղիկ-գաղիկ շաղ մաղեց։
Աղբէր քուրէն
Սառն աղբուրով
Տորոն-տորոն սէր փընջեց։
Հուր աչերէն
Լուռ պաչերով
Որոն-որոն ներշընչեց։
Բանաստեղծություններ
- Ոսկի Մեղաց
- Առաջ
- Սէր ու Ջեր
- Ծովակ, Նաւակ
- Ճանապարհ
- Աշուն Գիշեր
- Իբր Զարդ
- Աշուն
- Սէր-Հովիկ
- Թերթիկն ու Ցօղիկ