Փարիզի քաղաքապետի այցը

Հոկտեմբերի 8, 2016

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հոկտեմբերի 8-ին այցելեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Շրջայցի ընթացքում թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ Անն Իդալգոն ծանոթացավ թանգարանի ցուցանմուշներին, Կոմիտասի անձնական ու ստեղծագործական կյանքի առավել ուշագրավ դրվագներին: