Օրորներ

Օգոստոսի 18, 2018

Թանգարանի շատ սիրելի ու հարազատ այցելուներ և բարեկամներ,

oգոստոսի 18-ին` ժամը 17։00-ին, կրկին հանդիպում ենք` միասին օրորներ մրմնջալու մանուկների ականջին։

Թանգարանի բացումից ի վեր սա «Օրորներ» կրթական ծրագրի 10-րդ հանդիպումն է: Այն առանձնանալու է մյուսներից, քանի որ այս հանդիպման ընթացքում երգելու ենք ոչ միայն հայկական, այլև այլ ժողովուրդների ավանդական օրորներ: Եկեք պարուրվենք օրորների ջերմ շնչով։

Սիրով սպասում ենք բոլորիդ:

Վարող` Նայիրի Խաչատուրեան

Մասնակցություն` 600 դր.