Առաջ
Այսօր, նորէն, դէմքիդ վերայ գիշեր է կաթել,
Շանթ ու կայծակ ճայթելէն.
Սըրտիդ խորէն արիւն կ’եռայ՝ ամպեր են պատել,
Հուր ու փայլակ սայթելէն։
Սըրտով բարի,
Հոգիդ արի՛
Որ քու նաւը
Չը շըւարի՛:
Կեանքի կըռիւ՝ ճիշտ դատելով՝
Կանաչ, խըռիւ միշտ զատելով։
Դէպի առա՛ջ.
Հեռի հառաչ։
Բանաստեղծություններ
- Հով ու ծով Սէր
- Ճերմակ հեր, գարուն սեր
- Ձմեռնամուտ
- Աշուն Օր
- Գարուն
- Պատրանք
- Բաղձանք
- Հունձք
- Անմար Սէր
- Փշուր Մը
