Կեանք
Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարէն հեղե՛ղ փրթաւ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողէն ծառեր ծամելով,
Հողէն քարեր քամելով,
Գետը լըցաւ ու գալարեց,
Սիրտը խըցաւ ու պալարեց․
Ցելա՜ւ, ցելա՜ւ․․․
Ամպէն արե՛ւն ելաւ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժըպտելով,
Ծառի ծոցին ծըպտելով,
Պաղառ գետին ջե՜ր բերելու,
Խաւար սըրտին սէ՜ր մէրելու։
Բանաստեղծություններ
- Ոսկի Մեղաց
- Առաջ
- Սէր ու Ջեր
- Ծովակ, Նաւակ
- Ճանապարհ
- Աշուն Գիշեր
- Իբր Զարդ
- Աշուն
- Սէր-Հովիկ
- Թերթիկն ու Ցօղիկ
