Ձմեռնամուտ
Երբ երկիրը պատեց
Վերմակ վերմակ ու թեթեւիկ-թեթեւիկ,
Ճերմակ-ճերմակ ու թիթեռնիկ-թիթեռնիկ,
Ձիւնիկն իջաւ արծաթ երկընքով,
Եւ երկիրը պատեց։
Վերմակ-վերմակ ու թեթեւիկ-թեթեւիկ,
Հողիկը շիջաւ ոսկի երկունքով,
Եւ աչուկները փակեց։
Արգանդ-արգանդ ու դարաւանդ-դարաւանդ,
Ջըրիկը պառկեց հողի գըրկին,
Եւ ըստինքը սառեց։
Մարմանդ-մարմանդ ու ադամանդ-ադամանդ
Արեւը զարկեց պաղի սըրտին,
Եւ աստղուկները շարեց։
Բանաստեղծություններ
- Ոսկի Մեղաց
- Առաջ
- Սէր ու Ջեր
- Ծովակ, Նաւակ
- Ճանապարհ
- Աշուն Գիշեր
- Իբր Զարդ
- Աշուն
- Սէր-Հովիկ
- Թերթիկն ու Ցօղիկ
