Շուշան Սիրտ
Շուշան սիրտըդ մաքառեց տարի-տարի
Կեանքիդ արեւ-օրերում.
Սուսուն-սէրըդ թափառեց արի-արի
Լանջիդ լուսին ձորերում։
Շըրթունքներըդ մանուշակ դալար-դալար
Սիրոյ գարուն զովանի,
Գանգուր հերըդ անուշակ գալար-գալար
Համբոյրներուն հովանի։
Սէրըդ սէր էր ծագեցաւ
Պատոյտ-պատոյտ դափնիների ճիւղերով,
Սիրտըդ սիրտ էր յագեցավ
Կապոյտ-կապոյտ բալասանի իւղերով։
Բանաստեղծություններ
- Քառեակներ
- Հոսուն-խօսուն
- Կինն ու Այր
- Շուշան Սիրտ
- Հով-Սէր
- Խաչեալին
- Գորով-Սէր
- Խորունկ ու Մուգ
- Եռ ու Սէր
- Ի՞նչ