
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այցը
Մարտի 31, 2025Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 31-ին այցելել է Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Մշակութային ընդունելության ժամանակ նախագահը գրառում է կատարել թանգարանի մատյանում։
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր ելույթը սկսել է բանաստեղծությամբ, ապա նշել․ «Եթե Դաշնային նախագահը Հայաստանի մայրաքաղաքում կանգնած գարնանային բանաստեղծություն է կարդում, դա կարող է երկու բան նշանակել․ գարունն իսկապես եկել է և, ենթադրաբար, մենք Կոմիտասի թանգարանում ենք, որտեղ գերմանական քնարերգությունն, ինչպես քիչ առաջ տեսանք, իր հաստատուն տեղն ունի»։