Ծաղիկն ու Շաղիկ
Ե՛կ, շա՛ղիկ, ե՛կ.
Ե՛կ` առաւօտէ՛ առաւօտ.
Չելնէ՛ արեւ տաքուկ ու ծարաւուտ`
Լըզէ մեր պագուկ։
Գա՛մ, ծաղի՛կ, գա՛մ.
Գա՛մ` այգուն-այգուն
Ու քեզ շա՛ղ տամ։
Դեռ չելած արեւ խայտուն ու ցայտուն`
Շաղիկ-շաղիկ թառաւ սըրտիկն ու հոգին`
Ծաղկիկի ծարաւ գոգին`
Ու գունագեղ թուշիկ
Շա՛ղ դառաւ յուշիկ-յուշիկ։
Բանաստեղծություններ
- Ոսկի Մեղաց
- Առաջ
- Սէր ու Ջեր
- Ծովակ, Նաւակ
- Ճանապարհ
- Աշուն Գիշեր
- Իբր Զարդ
- Աշուն
- Սէր-Հովիկ
- Թերթիկն ու Ցօղիկ