ուտինայի հայկական հախճապակու արվեստը
Սեպտեմբեր 20, 2016 –Դեկտեմբեր 20, 2016

Կուտինայի հայկական հախճապակու արվեստը (տասնվեցերորդ դարի սկզբից մինչև քսաներորդ դարի սկիզբ), առանձնանում է գեղարվեստական և ստեղծագործական ինքնատիպությամբ:
Կուտինայի հախճապակու արդյունաբերությունը ծաղկել է ավելի քան չորս դարերի ընթացքում, և այսօր Կուտինայի հախճապակու բազմաթիվ նմուշներ պահվում են աշխարհի մասնավոր և հանրային տարբեր հավաքածուներում:
Այս ցուցադրության նպատակն էր նպաստել Կուտինայի հայկական հախճապակու դարավոր ավանդույթի հետազոտմանը և հանրահռչակմանը։
Հախճապակե նմուշները մեզ էին տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը և Գարագաշեան և Մինասեան ընտանիքներն իրենց մասնավոր հավաքածուներից։
Համադրող` Նայիրի Խաչատուրեան
Գիտական խորհրդատու ` Տիգրան Գույումճեան
Ցուցադրության խորհրդատու` Մարինե Հարոյան
Ձևավորողներ` Սարհատ Պետրոսյան, Նանե Թումանյան















