logo
logo

Ուսուցիչը

Հոկտեմբեր 29, 2019 –Մարտ 1, 2020

վերադառնալ
Ուսուցիչը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ հրավիրում է «Ուսուցիչը» խորագրով համատեղ ժամանակավոր ցուցադրության բացմանը: Այն Կոմիտաս-ուսուցչի և իր սաների մասին է:
«Գևորգյան ճեմարան-առաջին քայլեր», «Անվանի աշակերտներ` Վահան Տեր-Առաքելյան, Սպիրիդոն Մելիքյան», «Կոմիտասի հինգ սաները», «Կոմիտասյան դպրոց՝ Մարգարիտ Բաբայան» թեմատիկ բաժիններում կներկայացվեն Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերի շուրջ 200 փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, որոնց գերակշիռ մասը ցուցադրվում է առաջին անգամ: Իսկ «Կոմիտասը և մանուկները» բաժնում Վարդապետի աշակերտների հուշերը իրենց մեծ Ուսուցչի մասին կներկայացվի մուլտիմեդիայի միջոցով: Ցուցադրությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: