logo
logo

Լուիզ Ֆով Հովհաննիսյան «Գերաշնորհ Հայր Կոմիտասը՝ հայ հոգևորականն ու երաժիշտը (1869-1935). հոգեկենսագրական մի փորձ»

Հոկտեմբեր1, 2026

Վերադառնալ
Լուիզ Ֆով Հովհաննիսյան «Գերաշնորհ Հայր Կոմիտասը՝ հայ հոգևորականն ու երաժիշտը (1869-1935). հոգեկենսագրական մի փորձ»

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը լույս է ընծայել ֆրանսահայ հոգեբույժ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի՝ «Գերաշնորհ Հայր Կոմիտասը՝ հայ հոգևորականն ու երաժիշտը (1869–1935). հոգեկենսագրական մի փորձ» գրքի հայերեն թարգմանությունը։ 

 

 

1991 թվականին հրապարակված այս ուսումնասիրությունն առաջին հոգեբուժական հետազոտությունն է՝ նվիրված  Կոմիտաս Վարդապետի «հիվանդության պատմությանը»։ Լույս սփռելով Կոմիտասի կյանքի ամենաողբերգական էջերի վրա՝ հետազոտությունն իր դիտարկումների խորաթափանցությամբ և շեշտադրումների ճշգրտությամբ խորհրդածության արժեքավոր նյութ է ոչ միայն նեղ մասնագիտական շրջանակների, այլև Կոմիտաս Վարդապետի ճակատագրով և գործունեությամբ հետաքրքրվող ընթերցողի համար։