Լուիզա Պոզապալյան․ երգչուհու վերադարձը
Նոյեմբեր26, 2026

Երբեմն ձայնը շարունակում է ապրել՝ նույնիսկ լռությունից հետո. նոյեմբերի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Լուիզա Պոզապալյան․ երգչուհու վերադարձը» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված աշխարհահռչակ հայ օպերային երգչուհուն։
Լուիզա Պոզապալյանը (1936–1998) Համբուրգի և Մյունխենի օպերային թատրոնների մեներգչուհի էր, ելույթներ է ունեցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում», Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Բեռլինում և աշխարհի բազմաթիվ այլ քաղաքներում։
«Աշխարհի զանազան բեմերուն վրա ինքզինքս կզգայի անհատ մը, սակայն այսօր՝ ձեր մեջ, զգում եմ, որ ամենքդ եմ…»։
Այս ցուցադրությամբ նրա պատմությունը վերադառնում է մեզ՝ լուսանկարների, արխիվային փաստաթղթերի, միջազգային մրցանակների և անձնական հիշողությունների միջոցով։
Այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալու Լուիզա Պոզապալյանի հարուստ ժառանգությանը և ունկնդրելու նրա լավագույն կատարումները, այլև արհեստական բանականության միջոցով հաղորդակցվելու նրա թվային կերպարի հետ։
Ցուցադրությունն իրականացվել է Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջի հետ համագործակցությամբ և երգչուհու հարազատների աջակցությամբ։
«Լուիզա Պոզապալյան․ երգչուհու վերադարձը» ցուցադրությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կգործի մինչև 2027թ. մարտի 26-ը։