Գիտական հետազոտողներ

Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ
Բանասիրական գիտությունների դոկտոր
Երևանի պետական համալսարանի դասախոս
1998 թ. Մոնպելյեի Պոլ Վալերիի անվան համալսարանում արժանացել է ֆրանսիական գրականության «Լիսանսի» (Licence) դիպլոմի: 1999 թ. նույն համալսարանում ստացել է Ֆրանսիական գրականության «Մետրիզի» դիպլոմ (Maîtrise en littérature française)՝ «Մահվան գեղագիտությունը Իվ Բոնֆուայի ստեղծագործություններում» (L’esthétique de la mort dans l’œuvre d’Yves Bonnefoy) թեմայով ուսումնասիրության համար: 2000 թ. նույն համալսարանում պաշտպանել է ֆրանսիական գրականության թեկնածուական ատենախոսություն (Diplôme d’études approfondies en littérature française), «Այլուրի պոետիկան Իվ Բոնֆուայի երկերում Արտ-Երկրից մինչև Թափառող կյանք» (La poétique de l’Ailleurs dans l’œuvre d’Yves, de L’Arrière-pays à La Vie errante) թեմայով: 2006 թ. Պոլ Վալերիի անվան համալսարանում պաշտպանել է ֆրանսիական գրականության դոկտորական ատենախոսություն (thèse de doctorat en littérature française)՝ «Իվ Բոնֆուայի երազը. թարգմանության պոետիկա» (Le rêve d’Yves Bonnefoy ; pour une poétique de la traduction) թեմայով:
2014 թվականից մինչ օրս դասախոսում է ԵՊՀ-ի Ռոմանագերմանական բանասիրության, ապա Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում, որտեղ թարգմանություն, ֆրանսիական գրականություն և քաղաքակրթություն է դասավանդում: 2013 թվականից աշխատում է «Նաիրի» հրատարակչությունում, 2022-ից՝ որպես գլխավոր խմբագիր:
Հոդվածներ, ուսումնասիրություններ
«Բնապատկերի կյանքը Իվան Բունինի արձակում. աքսորն ու տարաշխարհիկը «Կովկաս» պատմվածքի հայերեն և ֆրանսերեն թարգմանություններում», ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտ, Գրականագիտական հանդես, 2026-1, էջ 164-180
«Վանա լճի բանաստեղծական երկակիությունը Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմի ֆրանսերեն թարգմանության մեջ», ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտ, Գրականագիտական հանդես, 2025 -1, էջ 202-216
«Գեղարվեստական համարժեքության որոնումներում. մի քանի դիտարկում Հովհաննես Թումանյանի պատմվածքների ֆրանսերեն թարգմանությունների շուրջ», ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտ, Գրականագիտական հանդես, 2024-2, էջ 231-259
«Շարահյուսությունը՝ որպես իմաստակերտման միջոց գեղարվեստական արձակի թարգմանության մեջ (Հյուգո, Ներվալ, Բոնֆուա, Թումանյան, Թոթովենց, Բակունց), ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտ, Գրականագիտական հանդես, 2024-1, էջ 165-185
Հեղինակային գրքեր
Սպիտակ քարեր, Երևան,«Նաիրի» հրատ․, 2026, 256 էջ
Հողմածաղիկ, Երևան, «Էդիթ պրինտ» հրատ․, 2025, 350 էջ
Մալաքիտեկրիան, Երևան,«Էդիթ պրինտ» հրատ․, 2023, 375 էջ
Թարգմանություններ
Լուիզ Ֆով-Հովհաննիսյան, «Գերաշնորհ Հայր Կոմիտասը՝ հայ հոգևորականն ու երաժիշտը. հոգեկենսագրական մի փորձ», Երևան,«Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» հրատ․, 2026
Կլոդ Սիմոն, «Բաժանումը», Երևան, «Նաիրի» հրատ․, 2026
Դավիդ Լեսկո, «Եվրոպուհին», Երևան, «Նաիրի» հրատ․, 2026