ԹԵՔԼԱ ՔԼՈՒԹԻԳ

Դոկտոր Թեքլա Քլութիգը 1987-1992 թթ. պատմություն և քաղաքագիտություն է սովորել Բոննում և Համբուրգում: ԳԴՀ-ի հետազոտության թեմայով ատենախոսություն պաշտպանելուց հետո 1995-1997 թթ. ստաժավորում է անցել՝ որպես արխիվային բարձրագույն ծառայող: Այդ ժամանակից ի վեր աշխատել է Սաքսոնական արխիվային վարչությունում՝ որպես Դրեզդենի Գլխավոր պետական արխիվի բաժնի վարիչ (2002-2007) և Սաքսոնական պետական արխիվի (Լայպցիգի պետական արխիվ) բաժնի ղեկավար (2008-ից սկսած), որտեղ նրա իրավասության տակ են գտնվում երաժշտական հրատարակչությունների արխիվային նյութերը: