Առաջ
Այսօր, նորէն, դէմքիդ վերայ գիշեր է կաթել,
Շանթ ու կայծակ ճայթելէն.
Սըրտիդ խորէն արիւն կ’եռայ՝ ամպեր են պատել,
Հուր ու փայլակ սայթելէն։
Սըրտով բարի,
Հոգիդ արի՛
Որ քու նաւը
Չը շըւարի՛:
Կեանքի կըռիւ՝ ճիշտ դատելով՝
Կանաչ, խըռիւ միշտ զատելով։
Դէպի առա՛ջ.
Հեռի հառաչ։
Բանաստեղծություններ
- Ոսկի Մեղաց
- Առաջ
- Սէր ու Ջեր
- Ծովակ, Նաւակ
- Ճանապարհ
- Աշուն Գիշեր
- Իբր Զարդ
- Աշուն
- Սէր-Հովիկ
- Թերթիկն ու Ցօղիկ