«Կոմիտաս» միջազգային գիտաժողովն անց է կացվում յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ Կոմիտասի Նոր և Հին տոմարներով ծննդյան օրվա միջև ընկած ժամանակահատվածում։ Գիտաժողովի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երաժշտագետներ ներկայացնում են իրենց հետազոտությունները, քննարկում, հարցադրումներ ու նոր գաղափարներ առաջարկում։ Մասնակցում են ոչ միայն երաժշտագետներ, այլ նաև հարակից գիտաճյուղերի ներկայացուցիչներ։ Թեմատիկան ընդգրկում է Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները՝ միջնադարագիտություն, երաժշտական ֆոլկլոր, կոմպոզիտորական արվեստ և այլն։
Փառատոնի ընթացքում հնչում է Կոմիտասի երաժշտությունը, Կոմիտասի ժամանակաշրջանի երաժշտությունը, ինչպես նաև տարբեր ազգերի միջնադարյան և էթնիկ երաժշտություն։