Summer School

ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ ամառային դպրոց

Հուլիսի 8, 2023

Կարող են մասնակցել 7-14 տարեկան դպրոցական երեխաները։
Երաժշտական կրթության պահանջ չկա։

Մասնակցե՛ք «Կոմիտասական»-ին, եթե ցանկանում եք․

• հագեցնել ձեր ամառային արձակուրդը հետաքրքիր իրադարձությունով,

  • • ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ երաժշտության ոլորտում,
  • • սովորել երգել Կոմիտասի՝ հայտնի և քիչ շրջանառվող ստեղծագործություններ,
  • • ծանոթանալ գրականության, գեղանկարչության և քանդակագործության ոլորտներում Կոմիտասի կերպարի դրսևորումներին,
  • • ծանոթանալ Կոմիտասի բանաստեղծական ժառանգությանը,
  • • ստեղծագործել,
  • • ձեռք բերել նոր միջավայր, նոր ընկերներ։

Ժամկետ՝ հուլիսի 3-8, 2023
Վայր՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Մասնակցության վճար՝ 35,000 ՀՀ դրամ
Լանչը ներառված է։
Մասնակիցները կստանան վկայականներ։

Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտը՝ այցելելով հետևյալ հղումով․
docs.google.com

institute@komitasmuseum.am
+374 11 570570, +374 99 765612