ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 24, 2017

Ամառային դպրոց
Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը արվեստի և հումանիտար այլ ոլորտների ներկայացուցիչներին՝ ուսանողներին, ասպիրանտներին, երիտասարդ գիտնականներին, հրավիրում է մասնակցելու «Կոմիտասը և հայ երաժշտությունը» մեկշաբաթյա ամառային դպրոցին, որը կկայանա 2017 թ. հուլիսի 24-30:
Ծրագրում՝
Հայ երաժշտության պատմություն,
Հայ միջնադարյան երաժշտություն,
Հայ երաժշտական ֆոլկլոր,
Կոմիտաս:

Սովորողները կստանան վկայական:
Դիմումներն ընդունվում են մինչև 2017 թ. հունիսի 1-ը: Դիմումի ձևը՝ կենսագրության (CV) և նպատակների/ակնկալիքների նամակի ներառմամբ, ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեին. institute@komitasmuseum.am:

Հարցերի համար դիմել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ.
Հասցե՝ Երևան, Արշակունյաց 28
Հեռ.՝ +374 11 570571, +374 99 765612; +374 93 765612
Էլ. հասցե՝ institute@komitasmuseum.am, contact@komitasmuseum.am