Միխեիլ Գիորգաձեի այցը

Սեպտեմբերի 21, 2017

Սեպտեմբերի 21-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հյուրընկալել էր Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեին:
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող նախարարը շրջայցի ընթացում ծանոթացավ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, Կոմիտասի անձնական ու ստեղծագործական կյանքի առավել ուշագրավ դրվագներին:
Վրաստանի պաշտոնական պատվիրակության անդամները շրջեցին նաև ժամանակավոր ցուցասրահում, որտեղ ներկայացված է «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսը:
Շրջայցի ավարտին Միխեիլ Գիորգաձեն նաև գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: