Sunrise event

ԾԱԳՈՂ ԱՐԵՎԻ ՀԵՏՔԵՐՈՎ․ ԻՄՊՐԵՍԻՈՆԻԶՄ

Մարտի 31, 2023
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում մարտի 31-ին, ժամը 15:00-ին հրավիրում է մասնակցելու «Ծագող արևի հետքերով. իմպրեսիոնիզմ» խորագրով զրույց-դասախոսությանը:
Հանդիպմանը միասին կքայլենք իմպրեսիոնիզմի ճանապարհով՝ բացահայտելով այս ուղղության դրսևորումները գեղանկարչության, գրականության և երաժշտության մեջ:
Բանախոս՝ Աստղիկ Մարտիրոսյան (երաժշտագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա):

Մուտքն ազատ է: