VOIX DE STRAS’

գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Կատրին Բոլզանժե

Voix de Stras’ վոկալ անսամբլը հիմնադրվել է 1997 թ.: Գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Կատրին Բոլզանժեն է: Կոլեկտիվի ընդարձակ երկացանկի հիմքում ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ստեղծագործություններ են: Անսամբլն իրագործել է Ֆրանսուա-Բերնարդ Մաշեյի, Քրիստոֆ Բերտրանի, Սյուզան Ժիրոյի, Անդրեա Մանցոլիի, Ռամոն Լացկանոյի, Լոյք Մալիեյի, Լուկա Անտինյանիի երկերի համաշխարհային պրեմիերաները:
Voix de Stras’ը մասնակցել է մի շարք փառատոնների` Ֆրանսիայում (“Festival Musica”, “Festival des Abbayes”, “Festival Strasbourg Méditerranée”, “Festival Fevis”, “Nits d’Eus”, “Europhonies”) և այլ երկրներում (“Stimmen”, “Journées chorales de Dakar Senegal”), ելույթներ է ունեցել Լյուքսեմբուրգում, Ռուսաստանում, Ավստրիայում։
2014-ին ԱՄՆ կատարած առաջին շրջագայության ընթացքում կոլեկտիվը համագոր­ծա­կցել է Չիկագոյի “Fonema Consort” անսամբլի հետ, իսկ Կատրին Բոլզանժեն մեկշաբաթյա վարպետության դասեր է վարել Նյու Յորքի Սիրակուզ համալսարանում: Այնուհետև խումբը հրավիրվել է մասնակցելու “Classical: Next 2014” երաժշտական համաժողովին (Վիեննա, Ավստրիա): Հաջորդ կանգառը Բրազիլիան է։
Voix de Stras’-ը Մասնագիտացված վոկալ և գործիքային անսամբլների ֆեդերացիայի (FEVIS) անդամ է: