ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՓԻԿՅԱՆ, ԴԻՐԻԺՈՐ

Դիրիժորի խմբավարական գործունեությունն սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ: 1982թ. Թոփիկյանն արժանացել է Հայաստանի «Լենինյան կոմերիտմիության» պետական մրցանակի: 1983-1991թթ. Թոփիկյանը ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը մեծ հաջողությամբ հանդես է եկել միջազգային ասպարեզում. 1987թ. Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ո ւ ն ե ց ա ծ U V E N T U S հեղինակավոր մրցույթին, 19 միութենական երգչախմբերից, «Կոմիտասը» գրավել է առաջին տեղը: 1989-1991թթ. Թոփիկյանը եղել է BRIDGES OF SONG միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած BRIDGES OF SONG TALLINN’91 փառատոնին արժանացել է 20000-անոց երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»: 1991-1994թթ. Լիբանանի Բեյրութ քաղաքում վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի զարգացման նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:
Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ վ արչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու Ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի: 2013թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: