logo
logo

Գիտական ​​​​հանդիպումներ

Կլաուս Հուբերը ու նրա «Սևահող» օպերան

2026-11-05

16:00

Կլաուս Հուբերը ու նրա «Սևահող» օպերան

 ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ին՝ ժամը 16:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կլաուս Հուբերը ու նրա «Սևահող» օպերան» թեմայով բանախոսություն։

Բանախոս՝ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ, արվեստագիտության դոկտոր, Արվեստագիտության պետական ինստիտուտ (Մոսկվա), երաժշտության տեսության բաժնի վարիչ։

Շվեյցարացի կոմպոզիտոր Կլաուս Հուբերը (1924–2017) եվրոպական հետպատերազմյան ավանգարդի ամենաերևելի դեմքերից է։ Նրա ողջ ժառանգությունը կարող է ներկայացվել որպես մեկ մեծ տիեզերական (էկումենիկ), սոցիալական և կոսմոպոլիտիկ ուտոպիա՝ հիմնված տարբեր դարաշրջանների ու երկրների մի շարք ընտրյալ մտածողների, միստիկների և բանաստեղծների գաղափարների վրա։

Այսուհանդերձ, նա հետևողականորեն հավատարիմ էր մնում բարդ, արմատապես դիսոնանսային, բառիս բուն իմաստով՝ ավանգարդային երաժշտական լեզվին, որն անհամատեղելի է ամեն տեսակ «պաճուճանքների» հետ։

1989 թվականից սկսած՝ Հուբերի համար առանձնահատուկ նշանակություն են ստանում Օսիպ Մանդելշտամի արձակը, պոեզիան և կենսագրությունը. նրա ստեղծագործական այս գիծն ընդհանրացված է «Սևահող» (Schwarzerde) օպերայում (2001, Բազել)։

Հետևելով Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ակնարկին՝ Հուբերը ներկայացնում է Հայաստանը որպես ուտոպիական աշխարհի յուրահատուկ մարմնավորում։ Հայաստանի ոգին խորհրդանշում է կոնտրատենորի «հրեշտակային» ձայնը, որը հայերենով երգում է Մանդելշտամի կողմից մեջբերված հատվածներ Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» գրքից։

 

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։

տեսնել ավելին
Վիպական արվեստը և «Սասնա Ծռեր» էպոսը Կոմիտաս Վարդապետի ժառանգության մեջ

2026-10-17

14:00

Վիպական արվեստը և «Սասնա Ծռեր» էպոսը Կոմիտաս Վարդապետի ժառանգության մեջ

Բանախոս՝ Մարիաննա Տիգրանյան 

տեսնել ավելին
Ապագա մտածողը․ Վագներ – Կոմիտաս

2026-07-30

16:00

Ապագա մտածողը․ Վագներ – Կոմիտաս

Ի՞նչ ասել է «ազգ», «ազգային կոմպոզիտորական դպրոց», «երաժշտական դրամա», «համապարփակ արվեստի գործ»։ Ի՞նչ կապ կա Ռիխարդ Վագների և Կոմիտաս Վարդապետի միջև։ Ի՞նչ պատմական նախադրյալներ ու միտումներ կային 19-20-րդ դարերում և ի՞նչ արձագանքներ դրանք ունեցան հիշյալ կոմպոզիտորների ստեղծագործության ծիրում։ Այս հարցերն ու դրանց հնարավոր պատասխաններն են կազմում կայանալիք բանախոսության նյութը։

 

Այս հարցերն ու դրանց հնարավոր պատասխաններն են կազմում հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայանալիք բանախոսության նյութը:

 

Բանախոս՝ Սահակ Գալոյան

Բանախոսությունը կամփոփվի «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարումներով (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան):

 

Մուտքն ազատ է:

տեսնել ավելին
Հանդիպում Միշել Պետրոսյանի հետ

2026-07-10

16:00

Հանդիպում Միշել Պետրոսյանի հետ

Հուլիսի 10–ին՝ ժամը 16։00–ին Կոմիտասի թանգարան–ինստիտուտում տեղի կունենա միջազգային ճանաչում ունեցող փարիզաբնակ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի հանդիպում–դասախոսությունը։

Միշել Պետրոսյանը համերգային և կինոյի երաժշտության կոմպոզիտոր է, Թագուհի Եղիսաբեթի անվան միջազգային մրցույթի դափնեկիր։ Նրա ստեղծագործություններն ընդգրկում են օպերա, բալետ, կոնցերտներ, բազմաթիվ կամերային ստեղծագործություններ, ինչպես նաև «En fanfare»-ի և Ռոբեր Գեդիգյանի վերջին չորս ֆիլմերի երաժշտությունը։ 

Մուտքն ազատ է։

տեսնել ավելին
Կոմիտասի պատկերացումները ապագայի երաժշտության վերաբերյալ և բնականության հարց

2026-06-16

17:00

Կոմիտասի պատկերացումները ապագայի երաժշտության վերաբերյալ և բնականության հարց

Բանախոս՝ Արթուր Շահնազարյան 

տեսնել ավելին
Կոմիտաս Վարդապետին նվիրված բանախոսություն

2026-05-19

17:00

Կոմիտաս Վարդապետին նվիրված բանախոսություն

Բանախոս՝ Ռուբէն Կնեազեան

Արգենտինահայ դուդուկահար Փարիզի միությունների (ԺԱՖ, ՀԲԸՄ)

Մուտքն ազատ է

ԱՎԵԼԻՆ