Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտահետազոտական ինստիտուտը նպատակ ունի համակարգված հետազոտելու Կոմիտասի կյանքը և գործունեությունը: Ստեղծվում է թվային բազա, որն ընդգրկում է Կոմիտասին և հայ երաժշտությանն առնչվող նյութեր: Կարևորվում է հայ հոգևոր երաժշտության տարբեր ճյուղերի ու դպրոցների պատմական և տեսական խնդիրների հետազոտությունն` ըստ Կոմիտասի գիտական մոտեցումների:

Ներկայում իրականացվող գիտական աշխատանքն ընդգրկում է հետևյալը`

ա) Կոմիտասի արխիվի հետազոտություն,

բ) Կոմիտասի բանահավաքչական ժառանգության ուսումնասիրություն,

գ) «Սասունցի Դավիթ» էպոսի երգվող հատվածների հետազոտություն,

դ) Կոմիտասի երաժշտագիտական ժառանգության ուսումնասիրություն,

ե) Հայ հոգևոր երգարվեստի ութձայն համակարգի հետազոտություն` ըստ Կոմիտասի մեթոդաբանական սկզբունքների,

զ) Ութձայն համակարգի հետազոտություն հայ հոգևոր երգարվեստի` Նոր Ջուղայի կամ հնդկահայոց, Վենետիկի, Կ.Պոլսի (Արմաշ) և Երուսաղեմի ավանդույթներում,

է) Կոմիտասի խազաբանական ձեռագրերի ուսումնասիրություն,

ը) Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտություն,

թ)        Կոմիտասի ստեղծագործական ոճի առանձնահատկությունների ուսումնասիրություն (մեղեդի, ռիթմ և մետր, հարմոնիա, պոլիֆոնիա, ֆակտուրա և այլն):