ԿՈՄԻՏԱՍ

ԿՈՄԻՏԱՍ

Կեանք

Շառա՜չ, շառա՜չ․․․ Սարէն հեղե՛ղ փրթաւ, Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․ Հողէն ծառեր ծամելով, Հողէն քարեր քամելով, Գետը լըցաւ ու գալարեց, Սիրտը խըցաւ ու պալարեց․ Ցելա՜ւ, ցելա՜ւ․․․ Ամպէն արե՛ւն ելաւ, Նազում է կանաչ ու հեշտակի․ Սարի խոցին ժըպտելով, Ծառի ծոցին ծըպտելով, Պաղառ գետին ջե՜ր բերելու, Խաւար սըրտին սէ՜ր մէրելու։

Սար ու Քար

Ահա՛ սարը՝ ձորը բացել՝ Ե՛ւ ահաւոր, ե՛ւ կանաչ․ Ահա՛ քարը՝ օրը գացել՝ Ե՛ւ մահաւոր, ե՛ւ անաչ։

Երկնի Կայծեր

Երկնի կայծեր բիւրափառ Հըրոյ հովէն ցիր ու ցան, Գիշեր-երկիր հիւրաբար՝ Լուսոյ ծովէն կաթեցան՝ Աչքին սօսուն, Մըտքին խօսուն։

Սիրահասկ

Ո՜վ է տեսել ծովի Հովի թաւալ. Կամ՝ արտերում հասկի Ոսկի ալիք։

պատմական արժեքավոր պաստաթղթեր

պատմական արժեքավոր պաստաթղթեր

 ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴՅԱՆ 145 ԱՄՅԱԿ

ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴՅԱՆ 145 ԱՄՅԱԿ