Փառատոն 2016

  • «ԿՈՄԻՏԱՍ» գիտաժողով-փառատոնի ծրագիր

    26.09.2016թ.

    19:00      Փառատոնի բացում
    /Արամ Խաչատրյան համերգասրահ/
    Ծրագրում՝

    «Հովեր» պետական կամերային երգչախումբ
    գեղ. ղեկավար Սոնա Հովհաննիսյան

    Կոմիտաս – «Շորորա»
    Կոմիտաս – «Լոռու գութաներգ»
    Կոմիտաս – «Ել, ել»
    Տիգրան Մանսուրյան – «Ծիածան»
    Էյտոր Վիլա Լոբոս – Հատված բրազիլական թիվ 4 սյուիտից
    Վաչե Շարաֆյան – «Նե»

    Անահիտ Պապայանսոպրանո
    «Հոյլա, տնավիր տուն», ժողովրդական երգ, մշակումը՝ Կոմիտասի
     
    Երևանի պետական կամերային երգչախումբ
    գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան
    Կոմիտաս «Օն թինդ ի խինդ»
    Էդգար Հովհաննիսյան  – «Ցորեն եմ ցանել»
    մենակատար՝ Մաքրուհի Խաչատուրյան
    Երվանդ Երկանյան «Ave Maria»՝ նվիրված Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
     
    Հասմիկ Թորոսյան սոպրանո
    «Մարիամ Մագթաղենին», միջնադարյան տաղ, գրառումը՝ Կոմիտասի
     
    Հայաստանի պետական կամերային երգչախումբ
    գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան
    Կոմիտաս – «Գարուն»
    Կոմիտաս – «Հով արեք»
    Դավիթ Հալաջյան  – «Կկոնդաս»
    Կոմիտաս – «Սուրբ Աստուած»  (Ավագ ուրբաթու)
    Իրինա Զաքյանսոպրանո
    «Ակնա օրոր», գրառումը՝ Կոմիտասի
     
    Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ,
    գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան
     Կոմիտաս – «Կալի երգ»
    Բարսեղ Կանաչյան – «Նանոր»

    27.09.2016թ.
    19:00      Փառատոնի հյուր
    «ՆՈՀ» ճապոնական թատրոն
    /Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճ/

    28.09.2016թ.
    19:00-20:00 Համերգ Կոմիտաս «Պատարագ»
    Հայաստանի պետական կամերային երգչախումբ ,
    գեղ. ղեկ. և դիրիժոր՝ Ռոբերտ  Մլքեյան
    /Հաղպատի վանական համալիր/

    01.10.2016թ.
    19:00  Վոկալ երաժշտության երեկո
    Մաթեո Լեկրուա /Ֆրանսիա/
    Նվագակցող՝ Աննա Խաչատրյան
    / Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն /
    Ալմա Մալեր – Laue Sommernacht / Ամառվա մի տաք գիշեր /
                        Ich wandle unter Blumen / Քայլում եմ ես ծաղիկների միջով /
    Յոհանես Բրամս –  O wüsst’ ich doch den Weg zurück / Վերադարձի ճանապարհը/
                                  Von ewiger Liebe / Հավերժ սիրուն /
    Գուստավ Մալեր – Wer hat dies Liedlein erdacht  /Ով հորինեց այս երգը  «Des Knaben Wunderhorn» – ից)
    Րիխարդ Շտրաուս – Breit’ über mein Haupt / Իմ գլխավերևում/
                                Cäcilie / Սեսիլ
     Հուգո Վոլֆ – Der Gärtner / Այգեպանը/
                           Der Knabe und das Immlein  /Տղան և մեղուն/
                           Abschied / Հրաժեշտ /
     Էմանուել Շաբրիե –  L’île heureuse / Երջանկության կղզի /
    Սեսիլ Շամինադ –  Extase / Էքստազ/
     Քամիլ Սեն-Սանս –  La Cloche /Ղողանջ/
    Գաբրիել Ֆորե –  Tristesse / Տխրություն /
    En sourdine /
    Շշունջով/
     Մորիս Ռավել –  Le Grillon  / Ծղրիդ/    Le Cygne / Կարապ/
    Հենրի Դյուպարկ – L’invitation au voyage / Ճամփորդության հրավեր/
                                Phidylé / Ֆիդիլե /
    Կլոդ Դեբյուսսի – Beau soir / Գեղեցիկ երեկո/
                             Colloque sentimental /Զգացումների բույլ /
     Կոմիտաս – Ախ, մարալ ջան
    Անտունի

    05.10.2016թ.
    19:00  Դաշնամուրային երաժշտության երեկո
    Դաշնակահար՝ Թաքաիրո Ակիբա /Ճապոնիա /
    Սոպրանո՝ Տաթևիկ Մովսիսյան
    /Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճ/
    Կոմիտաս, Յոթ պար դաշնամուրի համար
     Տիգրան Մանսուրյան, «Երկիր Նայիրի», վոկալ շարք ձայնի և դաշնամուրի համար:
     Արամ Խաչատրյան, Տոկատ մի-բեմոլ մինոր դաշնամուրի համար, Op. 24
     Առնո Բաբաջանյան, Չորս պիես դաշնամուրի համար, Op.1
    1.Պրելյուդ / 2. Վաղարշապատի պար / 3. Էքսպրոմտ / 4. Կապրիչիո
     Գեորգի Սարաջյան, Պարաֆրազ Շերամի թեմայով
     Ալեքսանդր Հարությունյան, Երեք պատկեր դաշնամուրի համար.
    1.Քամին սլացավ լեռներում / 2. Երեկոն Արարատյան դաշտավայրում / 3. Սասունցիների պար

    08.10.2016թ.
    19:00 Խմբերգային երաժշտության երեկո
    Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ,
    գեղ. ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան
    /Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճ/
    Կոմիտաս                             – «Գովեա Յերուսաղեմ»
    Մակար Եկմալյան   – «Պլպուլն ավարայրի»
    Բարսեղ Կանաչյան  – «Օրոր»
    Ալեքսանդր Հարությունյան – «Էլեգիա»
    Գաբրիել Ֆորե  – Libera me” (հատված Ռեքվիեմից)
    Ջուզեպե Վերդի   – “Va Pensiero” («Նաբուկո» օպերայից)
    Ջորջ Գերշվին  – “Oh I can’t sit down” («Պորգի և Բես» օպերայից)
    Տիգրան Չուխաջյան  – «Օ բարեկամներ» («Կարինե» օպերետից)
    Կոմիտաս  – «Գութանի երգ»
    Կոմիտաս   – «Հովն անուշ»
    Կոմիտաս  – «Ձավարածեծ»


  • «ՀՈՎԵՐ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ - «Հովեր» պետական կամերային երգչախմբի երկացանկն ընդգրկում է խմբերգային բազմաժանր ստեղծագործություններ: Երգչախումբը հանդես է եկել խմբերգային ներկայացումներով, մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային, կամերային ավանդական և փորձարարական նախագծերով: Համագործակցում է ՀՊՖՆ-ի, ԵԿՊՆ-ի, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի և հայաստանյան մի շարք այլ նվագախմբերի, երգչախմբերի և փառատոների հետ: Երգչախմբի ծրագիրը բազմազան է և տարաբնույթ: «Հովերը» հայ կոմպոզիտորների (Վ. Շարաֆյան, Ա. Ավանեսով, Ա.
    ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԴԻՐԻԺՈՐ - Ծնվել է 1963թ. մարտի 28-ին, Երևանում: 1984-1989թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում (պրոֆ. Ռ. Մանգասարյանի դասարան): 1984-1989թթ. ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» սիրողական երգչախմբերը: 1995թ.-ից Ս. Հովհաննիսյանն աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում, ղեկավարում է մասնագիտական դասարան: Նրա ուսանողները ղեկավարում են մի շարք երգչախմբեր: 1992թ. Ս. Հովհաննիսյանը հիմնադրել
    ԱՆԱՀԻՏ ՊԱՊԱՅԱՆ, ՍՈՊՐԱՆՈ - 2004թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի մագիստրատուրան (պրոֆ. Լ. Մկրտչյանի դասարան), իսկ 2006թ.՝ ասպիրանտուրան (պրոֆ. Գ. Գեղամյանի ղեկավարությամբ): 1992-1998թթ. երգել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում (գեղ. ղեկավար՝ Տ. Հեքեքյան): 1998-2000թթ. եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երգչախմբի մենակատար (գեղ. ղեկավար՝ Տ. Հեքեքյան): 1995-1998թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական հումանիտար քոլեջի թարգմանչական
    ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՓԻԿՅԱՆ, ԴԻՐԻԺՈՐ - Դիրիժորի խմբավարական գործունեությունն սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ: 1982թ. Թոփիկյանն արժանացել է Հայաստանի «Լենինյան կոմերիտմիության» պետական մրցանակի: 1983-1991թթ. Թոփիկյանը ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը մեծ հաջողությամբ հանդես է եկել միջազգային ասպարեզում. 1987թ. Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ո ւ ն ե ց ա ծ U V E
    ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ - Ստեղծվելով 1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից և Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի բարձր հովանու ներքո՝ Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում՝ ներկայացնելով դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային կատարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Երգչախմբին ցուցաբերած աջակցությունը շարունակվել է նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, իսկ 2009թ. երգչախումբը
    ՀԱՍՄԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ, ՍՈՊՐԱՆՈ - Ծնվել է Երևանում: 2004թ. ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (Թ. Համբարձումյանի դասարան), 2010թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆ. Գ. Գեղամյան): Մասնակցել է աշխարհահռչակ երգիչներ Թերեզա Բերգանցայի, Միրելա Ֆրենիի, Գրեյս Բամբրիի և Խուան Դիեգո Ֆլորեսի վարպետության դասերին: 2004-2009թթ. երգել է սուրբ Գեղարդավանքի երգեցիկ խմբում` ներկայացնելով հայ հոգևոր և ժողովրդական երաժշտություն: Հ. Թորոսյանը բազում մրցույթների
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ - 2000թ. հոկտեմբերին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ ստեղծվեց Հայաստանի կամերային երգչախումբը (ՀԿԵ): Որպես երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր հրավիրվեց բազմամյա փորձ ունեցող, «Մովսես Խորենացի» մեդալակիր, այնուհետև 2008թ.-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, ում ղեկավարությամբ ՀԿԵ-ն կարճ ժամանակահատվածում ճանաչվեց Հայաստանի լավագույն կամերային երգչախումբ: 2008թ. երգչախումբն ստացավ պետական կարգավիճակ և վերանվանվեց Հայաստանի պետական
    ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆ, ԴԻՐԻԺՈՐ - Հայաստանի կամերային երգչախումբը բարձրակարգ կազմակերպված և ամբողջական անսամբլ է: Առկա է հայոց լեզվի հնչողությունը, որն ուղղակի չես գտնի արևմտյան երգչախմբերում և նույնիսկ ռուսականներում, այդ իսկ պատճառով լսվում է որոշակի վոկալային բացություն, որը տալիս է երաժշտությանը ժամանակ և տարիք չճանաչող որակ: Բարձրորակ երգչախմբային երաժշտության սիրահարներն, անշուշտ, կվայելեն այս ձայներիզը, իսկ նրանք, ովքեր ցանկանում են հայտնաբերել նոր
    ԻՐԻՆԱ ԶԱՔՅԱՆ, ՍՈՊՐԱՆՈ - Ծնվել է Գյումրիում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Նելլի Փիրումովայի դասարան): Եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ, Երևանի սիմֆոնիկ, Ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերի և Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի: Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Հունաստանում, Գերմանիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Չինաստանում և այլուր: Երգել է անվանի դիրիժորներ Օհան Դուրյանի, Հովհաննես Չեքիջյանի, Էդուարդ Թոփչյանի,
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ - Հիմնադրվել է 1937թ.: 1961թ.-ից երգչախմբի անփոփոխ գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Հովհաննես Չեքիջյանը: Երգչախումբը պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ հասել է կատարողական բարձրագույն մակարդակի և արժանացել է բազմաթիվ մրցանակների և կոչումների: Երգչախմբի համերգային երգացանկը հարուստ է և բազմազան: Երգչախումբն ամբողջ աշխարհում հայտնի է Կոմիտասի և այլ հայ դասական կոմպոզիտորների հիմնական ստեղծագործությունների աննախընթաց և չգերազանցված կատարումներով: Հայաստանի
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ, ԴԻՐԻԺՈՐ - Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆ. Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 23-ին Ստամբուլում: Ավարտել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի Ստամբուլի մասնաճյուղը, սովորել է Saint-Michel (Սեն-Միշել) ֆրանսիական քոլեջում, մասնագիտացել` Փարիզի Ecol normale de Musique (Էկոլ նորմալ դը Մյուզիք) կոնսերվատորիայում` Փարիզի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, պրոֆ. Ժան Ֆուրնեի դասարանում: Միաժամանակ սովորել է քիմիական հետազոտական ինստիտուտում՝ ստանալով
    ՄԱՍԱՅՈՒԿԻ ՖՈՒՋԻԻ - Մասայուկի Ֆուջիին Նոհ թատրոնի Հոշո դպրոցի առաջատար դերասան է, ոչ նյութական կարևոր մշակութային արժեքի պահպանող։ Ծնվել է 1954թ.։ Ավարտել է Տոկիոյի արվեստների համալսարանի երաժշտության ֆակուլտետը։ Եղել է Ֆուսաո Հոշոյի (Հոշո դպրոցի 18-րդ սերնդի առաջնորդ) սանը։ Հաջողությամբ հեղինակել և բեմադրել է ներկայացումներ Ճապոնիայում և ամբողջ աշխարհում՝ հանդես գալով գլխավոր դերում։ Նա ղեկավարում է իր «Ֆուջիի Միյաբի-կայ»
    ՆՈՀ ԹԱՏՐՈՆ - Թատրոնն իր ներկայիս տեսքով ձևավորվել է XIV դ.: «Նոհը» (ճապոներեն՝ 能՝ տաղանդ, վարպետություն) դասական թատրոն է, Ճապոնիայի ավանդական թատրոնի առաջին համակողմանիորեն զարգացած ձևը։ «Նոհի» սկզբնաղբյուրներում կանգնած են Կանամի Կիոցուգը (1333-1385) և նրա որդին՝ Ձեամի Մոտոկիոն (1363-1443)։ Առաջինն ազգային սարուգակուի ներկայացված դերասան է, ով փորձել է կողմնորոշել իր արվեստը դեպի ազնվականները և արիստոկրատները՝ պիեսների մեջ ներմուծելով
    ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԴԱՇՆԱՄՈՒՐ - Երևանի պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի ամբիոնի դոցենտ Աննա Խաչատրյանը տարիներ շարունակ զբաղվում է ակտիվ համերգային գործունեությամբ: Որպես կոնցերտմայստեր հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ավստրայում, Իտալիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում, մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների և փառատոների: Լավագույն նվագակցության համար բազմիցս արժանացել է պատվավոր դիպլոմների:
    ՄԵԹՅՈՒ ԼԵԿՂՈԱ, ԲԱՐԻՏՈՆ - Փարիզի երաժշտության և պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիան գերազանցությամբ ավարտած Մեթյու Լեկղոան հանդես է եկել բազում օպերային թատրոններում և համերգասրահներում ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ դրա սահմեններից դուրս (Լոնդոն, Վիեննա, Բեռլին, Մադրիդ, Դելի, Շանհայ, Տոկիո, Չիկագո, Նյու Յորք և այլն): Նրա լայն երգացանկը ներառում է վոկալ-գործիքային երկեր՝ «Մեսիա», «Աշխարհի արարումը», «Ձոն ցնծության», «Էլիաս», «Կարմինա Բուրանա», ինչպես նաև
    ՏԱԿԱՀԻՐՈ ԱԿԻԲԱ ԴԱՇՆԱՄՈՒՐ - Ծնվել է 1984թ. Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում: 2003-2007թթ. դաշնամուր է ուսանել Տոկիոյի արվեստների համալսարանում՝ ավարտելով բուհը գերազանցությամբ և հատուկ մրցանակներով: 2007թ.-ից ուսումը շարունակել է նույն հաստատության ասպիրանտուրայում՝ արժանանալով դոկտորի կոչման (2015թ.): Բազմիցս մասնակցել է Վլադիմիր Տրոպի (2003-2008թթ.) և Վիկտոր Մերժանովի (2004-2005թթ.) վարպետության դասերին: 2009-2011թթ. կատարելագործվել է Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆ. Միխայիլ Օլենյովի և
    ՏԱԹԵՎԻԿ ՄՈՎՍԵՍՅԱՆ, ՍՈՊՐԱՆՈ - Ծնվել է Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետը (դոցենտ Նոննա Մելքումովայի դասարան): Ուսանողական տարիներից հանդես է եկել բազմաթիվ համերգներով, մասնակցել է տարբեր մրցույթների և փառատոների Հայաստանում և այլ երկրներում: Ունի կամերային և օպերային հարուստ երկացանկ: Տ. Մովսեսյանը հայ ժամանակակից ակադեմիական երաժշտության լավագույն կատարողներից է: Երգչուհին հանդես է եկել երիտասարդ սերնդի