Գիտաժողով 2016

  • ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

    Միջազգային գիտաժողով

    Նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին

    2016 թ. սեպտեմբերի 27-29

    Երևան-Հաղպատ

    Կազմակերպիչ` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
    www.komitasmuseum.am

    Հասցե` ՀՀ, Երևան 0023, Արշակունյաց 28

    Հեռ.` +374 11 570571

    Էլ. հասցե`
    institute@komitasmuseum.am

    Աջակիցներ՝

    • ՀՀ Մշակույթի նախարարություն
    • ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտե

    Գիտական կոմիտե`

    Սեպտեմբերի 27

    Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճ

    09:30-10:00 Գիտաժողովի բացում

    • ՀՀ Մշակույթի նախարար
      Հասմիկ Պողոսյան
    • Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն
      Նիկոլայ Կոստանդյան
    • «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար
      Մհեր Նավոյան
    • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն
      Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

    10:00-11:00 Լիագումար նիստ

    Առաջին նիստ

    ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

    Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճ

    11:30-13:30

    • «Կոմիտասը և XX դարի արևմտյան երաժշտությունը»
      Տաթևիկ Շախկուլյան (Հայաստան)
    • «Կոմիտաս Վարդապետ և Նիկողայոս Տիգրանյան. գլոբալիզացիան ժողովրդական և արևմտյան կոմպոզիտորական
      երաժշտական փոխառնչությունների համատեքստում»
      Ջոնաթան Մակքոլլում (ԱՄՆ)
    • «Կոմիտաս Վարդապետը և ռուսական մշակույթը»
      Լուսինե Սահակյան (Հայաստան)
    • «Հայր Կոմիտասի՝ հոգեբուժարանում անցկացրած ժամանակի մասին»
      Կլոդին Բելամի և Միշել Քեղ (Ֆրանսիա)

    Երկրորդ նիստ

    ԱՆԴՐԱԴԱՐՁ ԿՈՄԻՏԱՍԻՆ (Ա)

    Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճ

    15:00-16:30

    Երրորդ նիստ

    ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՖՈԼԿԼՈՐԸ

    Կոմիտասի թանգարան-ինստիտուտի

    «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահ

    17:00-19:00

    Սեպտեմբերի 28

    Չորրորդ նիստ

    ԱՆԴՐԱԴԱՐՁ ԿՈՄԻՏԱՍԻՆ (Բ)

    14:30-16:30

    Սեպտեմբերի 29

    Հինգերորդ նիստ

    ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

    09:30-12:00

    Վեցերորդ նիստ

    ՈՒԹՁԱՅՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

    14:30-16:30


  • ԳԱՅԱՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ - Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի Երաժշտության բաժնի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: «Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց երգվածքում» թեմայով ատենախոսությունը պաշտպանել է 2012 թ.: Մի շարք գիտական հոդվածների և ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների հեղինակ է: Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովների: Գիտական հետաքրքրությունների
    ԱԼԻՍ ԱՅՎԱԶՅԱՆ - Վոկալ կատարման բակալավրի աստիճան է ստացել Բերքլիի երաժշտության քոլեջում (Բոստոն, Մասաչուսեթս) և Կրթական առաջնորդության մագիստրոսի աստիճան Սուրբ Մարի համալսարանում (Սան Անտոնիո, Տեխաս): ԱՄՆ-ում նա որպես մենակատար և ձայնակցող վոկալիստ մասնակցել է բազմաթիվ նախագծերի և համերգների: Ներկայում նա Նիկոսիայի համալսարանի երաժշտության և պարի բաժնի ջազ երգեցողության ուսուցիչ է (2009 թ.-ից ի վեր) և Ջազ երգչախմբի ղեկավար
    ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ - Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, Երաժշտության բաժնի վարիչ, Տիգրան Չուխաճյան հիմնադրամի հիմնադիր-նախագահ: Հեղինակ է 10 մենագրության և գիտական ավելի քան 100 հոդվածների, զեկուցումներով մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների աշխատանքներին: Ա. Ասատրյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 10 ատենախոսություն: Գիտական հետաքրքրությունների ոլորտում նոր և նորագույն շրջանների հայ
    ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ - Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր: Բյուզանդագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEB), Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրման միջազգային ընկերության, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) անդամ է: Հեղինակ է հայ միջնադարյան երաժշտության պատմության, տեսության և գեղագիտության հարցերին, կոմիտասագիտությանը և հայ արդի կոմպոզիտորների ստեղծագործությանը նվիրված մի շարք հոդվածների և
    ԱՆԱՀԻՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ - Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դոցենտ: Դասավանդում է «Հայ հոգևոր երաժշտություն» և «Հայկական նոտագրություն» առարկաները: «Նմանակումային կառույցները Կոմիտասի ստեղծագործություններում» թեմայով ատենախոսությունը պաշտպանել է 1990 թ.: Ա. Բաղդասարյանի գիտահետազոտական գործունեությունը կապված է առավելապես հայ ավանդական (մոնոդիկ) երգարվեստի հետ: Հեղինակել է
    ՄԻՇԵԼ ՔԵՂ - Բժշկական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների դոկտոր Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցում (Ecole Pratique des Hautes Etudes, Փարիզ, Սորբոն), հիվանդանոցների հոգեբույժ, Մեզոն Բլանշ (Փարիզ) բժշկական կենտրոնի Բժշկական տեղեկատվության բաժնի ղեկավար: ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍԻ` ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ Հեղինակները ներկայացնում են Ֆրանսիայում Մեծարգո Հայր Կոմիտասի` Վիլ Էվրարի առողջարանում և Վիլ Ժուիֆի մտավոր խնդիրներ ունեցող հիվանդների կացարանում անցկացրած տարիների մասին`
    ԿԼՈԴԻՆ ԲԵԼԱՄԻ - Աշխատել է որպես բուժքույր Վիլ Ժուիֆի հոգեբուժարանում 1985-2010 թթ.: Արխիվագիտության և պատմության դիպլոմավորված մասնագետ լինելով՝ ստեղծել և ղեկավարում է Պոլ Ժիրո բժշկական խմբի արխիվների բաժինը 2010 թ. դեկտեմբերից ի վեր: ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍԻ` ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ Հեղինակները ներկայացնում են Ֆրանսիայում Մեծարգո Հայր Կոմիտասի` Վիլ Էվրարի առողջարանում և Վիլ Ժուիֆի մտավոր խնդիրներ ունեցող հիվանդների կացարանում անցկացրած
    ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ - Մշակութաբան, պարագետ, պարահավաք, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի ասպետ: 2001 թ. ստեղծել և ղեկավարում է «Կարին» և «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբերը: 2005 թ.-ից «Կարին»-ի ջանքերով իրականացնում է «Մեր պարերը և մենք» պարուսուցման ամենամսյա դասընթացը: 2008 թ. «Հայ Ասպետ»
    ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿՅԱՆ - Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Հեղինակ է 5 գրքերի և գիտական շուրջ 70 հոդվածների՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, զեկուցումներով մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների: Գիտական հետաքրքրությունների ոլորտում Արևելքի ավանդական, դասական երաժշտության, հայ
    ՄԵՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ - Արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի անդամ: 2013 թ․ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Հեղինակ է «Փանոս Թերլեմեզյանի կյանքը և ստեղծագործությունը» մենագրության (2014) և գիտական 24 հոդվածների, զեկուցումներով մասնակցել է հանրապետական և միջազգային
    ՆԻԿՈԼԱՅ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ - Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն: Հեղինակ է գիտական հոդվածների, զեկուցումներով մասնակցել է գիտաժողովների: Գիտական հետաքրքրությունների ոլորտում նոր և նորագույն շրջանների հայ երաժշտության ուսումնասիրությունն է: ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Կոմիտասի գրական ժառանգության կարևոր մասն է նրա ծավալուն Նամականին, որը պահպանվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Կոմիտասի նամակներից մի քանիսը տպագրվել են հանդեսներում, ամսագրերում, ինչպես
    ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտաշխատող, «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի երաժշտական խմբագիր: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը, ունի մագիստրոսի աստիճան: 2013 թ.-ից սովորում է կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (գիտական ղեկավար՝ արվ. թեկնածու, պրոֆ. Մ. Նավոյան)` ուսումնասիրելով «Ութձայն համակարգը հայ շարականերգության Մխիթարյան ավանդույթում» թեման: Լ. Հարությունյանի
    ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, կենտրոնի գիտքարտուղար: 1987 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 2005 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Աշխատել է Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում: 1997 թ.-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում, 2005 թ.-ից Կենտրոնի գիտքարտուղարն է: Հեղինակ
    ԱԼԻՍԱ ՄԱԹԻԱՍ - Երաժշտագետ, Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի էթնոերաժշտագիտության բաժնի ասպիրանտ: Հայ երաժշտության վերաբերյալ հետազոտություն է անցկացրել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Թուրքիայում և Հայաստանում: Ա. Մաթիասը երգչուհի է և ջութակահարուհի, կատարում է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երաժշտության բազմազան նմուշներ: Գիտական այլ հետաքրքրությունները ներառում են` վաղ երաժշտական համայնքներում երաժշտությունը և աշխատանքը, երաժշտությունը սպորտում և հնչյունի արվեստը։ ԿՈՄԻՏԱՍ, ՊԵՐՈՏԻՆ ԵՎ ՀԻԼԴԵԳԱՐԴ ՀԱՅ
    ԱՆԻ ՄՈՒՇԵՂՅԱՆ - Երաժշտագետ-միջնադարագետ, ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան հրատարակչյություն» ՊՈԱԿ-ի գիտական խմբագիր: 2012թ.-ից ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի հայցորդ է (գիտ. ղեկ.՝ Ա. Վ. Իսահակյան): Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը՝ ստանալով բակալավրի (2010), ապա՝ մագիստրոսի (2011) գիտական աստիճաններ: Զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ: Մասնակցել է մի շարք գիտաժողովների: ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱՏԵՍԱԿԱՆ ՄՏՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ
    ԱՍՏՂԻԿ ՄՈՒՇԵՂՅԱՆ - Երաժշտագետ–միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող: Հրատարակել է «Արմաշի դպրեվանքի երաժշտական ավանդույթները» ուսումնասիրությունը («Արմաշի դպրեվանքը» գրքում, Երևան, 1998, մաս Բ)։ Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում: 2005 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում Ա. Մուշեղյանը պաշտպանել է «Համբարձում Չերչյանը և Արմաշի դպրեվանքի երաժշտական ավանդույթները» թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Իր գիտական հոդվածներում անդրադառնում է
    ՆԱՆԵ ՄԻՍԱԿՅԱՆ - Երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության և կոմպոզիցիայի բաժինները։ Տպագրել է հոդվածներ, զեկուցումներոով հանդես եկել միջազգային գիտաժողովներում: Զբաղվում է մանկավարժական գործունեությամբ: Ն. Միսակյանի գիտական ուսումնասիրությունն առնչվում է հայ հոգևոր երաժշտության, մասնավորապես, հայկական Ութձայն համակարգի հետ կապված մի շարք հիմնախնդիրներին։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են նաև հայ հոգևոր երգաստեղծության և հայ
    ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ - Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ղեկավար, ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ, «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար: Նավոյանը հեղինակ է 2 մենագրության` «Տաղերի ժանրի ծագումնաբանությունը և ազատ մեղեդիական մտածողության դրսևորումը հայկական միջնադարյան մասնագիտացված երգարվեստում» (2001), «Դրվագներ
    ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆ - Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի (ICTM) հայաստանյան պատասխանատու: Թեկնածուական ատենախոսություն պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Գրացի համալսարանի Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրանում կատարել է հետթեկնածուական ուսումնասիրություն (Ավստրիա, 2014-2015 թթ.): Շախկուլյանը հեղինակ է «Կոմիտասի ստեղծագործության վաղ շրջանը» մենագրության (2014)
    ՏԱՏՅԱՆԱ ՇՎԵՑ - Երաժշտագետ, Սանկտ Պետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի Հին ռուսական երգարվեստի ամբիոնի ավագ դասախոս, Հին ռուսական երաժշտության «Զնամենիե» անսամբլի գեղարվեստական ղեկավար, միջազգային մրցույթի դափնեկիր: Հեղինակ է ռուսական հնագույն եկեղեցական երաժշտության մի շարք հետազոտությունների, ուսումնա-մեթոդական աշխատանքների, հնագույն միաձայն և բազմաձայն նմուշների վերծանությունների: Զբաղվում է համերգային և գիտա-լուսավորչական աշխատանքով: Հանդես է գալիս համերգային ծրագրերով, մասնակցում է
    ՀՌԻՓՍԻՄԵ ՊԻԿԻՉՅԱՆ - Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի դոցենտ, «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Թանգարան» գիտամեթոդական ամենամյա հանդեսի գլխավոր խմբագիր, Թանգարանների միջազգային խորհրդի՝ ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի վարչության անդամ: Հեղինակ է ուսումնական ձեռնարկների, մենագրությունների, այդ թվում` «Հիմն արևին. «Սահարին» հայ երաժշտական մշակույթում»
    ՆԱՏԱԼՅԱ ՌԱՄԱԶԱՆՈՎԱ - Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի Ռուսական ազգային գրադարանի Ձեռագրերի բաժնի առաջատար գիտաշխատող: Հեղինակ է երկու մենագրության ("Московское царство в церковно-певческом искусстве", 2004; "Святые русские римляне", 2005) և մոտ 70 տպագիր գիտական աշխատությունների: 1978 թ. Վլադիվոստոկի Հեռավոր-արևելյան արվեստների ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան: Ն. Ռամազանովայի գիտական հետաքրքրությունների ոլորտը ներառում է ռուս
    ՌԵԳԻՆԱ ՌԱՆԴՀՈՖԵՐ - Երաժշտագետ, դոկտոր, Հանովերի երաժշտության, դրամայի և հաղորդակցության համալսարանի Հրեական երաժշտության կենտրոնի գիտաշխատող: Սովորել է Քյոլնի համալսարանում` ստանալով մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճան: Ուսումնասիրել է գերմաներեն, իտալերեն, դասական արաբերեն և սանսկրիտ: Եղել է Լայպցիգի հրեական պատմության Սիմոն Դուբնով ինստիտուտի «Եվրոպական ավանդույթները. hրեական մշակույթի հանրագիտարան» ակադեմիական նախագծի գիտաշխատող (2007-2015 թթ.): Դասավանդել է եվրոպական մի շարք համալսարաններում, այդ
    ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ - Երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ: Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնի ասպիրատուրան: Գիտական թեզը պաշտպանել է 2007 թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Լ. Սահակյանը հեղինակ է «Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության մեջ» մենագրության և մի շարք գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայ և արտասահմանյան պարբերականներում: Իր
    ՄԱՐԻԱՆՆԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ - Երաժշտագետ, ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոս: 2016թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Հայոց ավանդական հարսանեկան գովքերը հնագույն ծեսի համատեքստում» թեմայով ատենախոսությունը: Հեղինակ է գիտական հոդվածների, որոնցում անդրադարձել է հայ երաժշտական ֆոլկլորագիտության տարբեր հարցերին: Ուսումնասիրում է հայոց ավանդական հարսանեկան
    ԱԼԻՆԱ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ - Երաժշտագետ-ֆոլկլորագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ: Եղել է Հայկական ժողովրդական երգի ու պարի պետական անամբլի և Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի ֆոլկլորային խորհրդատու: Ա. Փահլևանյանը զբաղվում է ֆոլկլորի հավաքչական աշխատանքով, ֆոլկլորային նմուշների վերծանությամբ և նոտագրմամբ: Հեղինակ է դպրոցական դասագրքերի, ֆոլկլորային երգերի ժողովածուների, շուրջ
    ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՄԱԼՅԱՆ - Արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, նույն ինստիտուտի գիտքարտուղար: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժինը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: 2013 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ժան Գառզուի բեմանկարչությունը» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է,